Search
Close this search box.

Ուկրաինայի ԶՈՒ-ն գնդակոծել է. կա տուժածներ. նոր տեղեկություններ

Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ՌԴ Շեբեկինսկի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղի գնդակոծության հետևանքով երկու կին է վիրավորվել, հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Շեբեկինսկի քաղաքային ավանի Նովայա Տավոլժանկա գյուղը հայտնվել է ուկրաինական զինված ուժերի կրակոցների տակ, 2 կին է վիրավորվել։ Նրանցից մեկը հրաժարվել է հոսպիտալացումից։ Երկրորդ տուժածը՝ պարանոցի բեկորային վնասվածքով, շտապօգնությամբ տեղափոխվել է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց», — նշել է Գլադկովը Telegram-ի ալիքում։

Նահանգապետը հավելել է, որ հարձակման հետևանքով երեք տներ տարբեր վնասներ են կրել՝ կոտրվել են ապակիներ, տանիքներ և ճակատներ։

Բելգորոդի մարզի Շեբեկինսկի քաղաքային շրջանը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծությունների։ Շեբեկինո քաղաքը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտավորապես 4 կիլոմետր հեռավորության վրա։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գրոհում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։