Օրեր առաջ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում ցրտահարված 2.5 տարեկան երեխան, ով գտնվում է Ստեփանավանի բժշկական կենտրոնում՝ հսկողության ներքո, Tert.am -ի տեղեկություններով՝ արդեն ունի խնամատար ընտանիք: Մեզ հայտնեցին, որ երեխայի վիճակը բավարար է. այժմ Գյուլագարակի համայնքնապետարանը երեխային խնամատար ընտանիքին հանձնելու գործընթացի մեջ է:
Հիշեցնենք, որ Լոռիում ծայրահեղ անխնամ վիճակում գտնվող ընտանիք է հայտնաբերվել, ընտանիքի 2,5-ամյա երեխայի մոտ ախտորոշվել էր թոքաբորբ և առաջին աստիճանի ցրտահարություն, իսկ ծնողները հրաժարվել էին երեխային հիվանդանոց տեղափոխել: Տանը ջեռուցում բացարձակ չի եղել, բացակայել են կոմունալ տարրական պայմանները, իսկ երեխայի մոտ լուրջ առողջական խնդիրները հայտնաբերել էր մանկաբույժը՝ տնայցի ժամանակ։ Երեխան տեղափոխվել էր հիվանդանոց: