Որ երկրների ղեկավարներն են հրաժարվել մեկնել Բաքու

Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովը։ Պատվիրակներն ամբողջ աշխարհից հավաքվում են այստեղ՝ հույս ունենալով ուղիներ գտնել՝ կանխելու գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը և կատարել Փարիզի համաձայնագրով տրված խոստումները:

Ընթացիկ գագաթնաժողովը կոչվում է «ֆինանսական COP», քանի որ 15 տարվա մեջ առաջին անգամ կուսումնասիրվեն զարգացող երկրների ֆինանսավորման ծավալն ու կառուցվածքը՝ կլիմայական գործողություններին աջակցելու համար։

ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 100 պետության և կառավարության ղեկավար հաստատել է իր մասնակցությունը համաժողովին։

Սակայն աշխարհի մի շարք առաջնորդներ ու պետական ​​պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ չեն մեկնելու Բաքու։ Տարբեր պատճառաբանություններով COP29 համաժողովին չեն մասնակցի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Կանադայի, Ավստրալիայի,Նիդերլանդների, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության վարչապետներ Ջասթին Թրյուդոն, Էնթոնի Ալբանեզեն, Դիկ Սխոֆը, Նարենդրա Մոդին, Սիրիլ Ռամաֆոսան:

Այս տարի COP29-ի գագաթնաժողովին կմասնակցի 40 հազար մարդ, մինչդեռ անցյալ տարի Դուբայի գագաթնաժողովին մասնակցել է ընդհանուր առմամբ 83884-ը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։