Search
Close this search box.

Նոր մանրամասներ’ 13 ամյա երեխայի մաhվան դեպքից

13-ամյա աղջիկ երեխայի առողջական վիճակը հիվանդանոց ընդունման պահին գնահատվել է միջին ծանրության, երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Վանաձոր ԲԿ–ից։

«Երեխան անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները։ Ելնելով վիճակից՝ ընդունող բժիշկը խորհրդակցել է նաև նեղ մասնագետների հետ՝ ախշտորոշման հստակեցման և բուժական պրակտիկայի վարման հետ կապված։ Առաջին բուժօգնության միջոցառումների ֆոնին նկատվել է բարելավում։

Առավոտյան ժամը 06։26-ի սահմաններում երեխայի վիճակը կտրուկ վատացել է, հրավիրվել են բաժանմունքի վարիչը և մանկական ռեանիմատոլոգը, առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Իրականացվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները։ Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը, ցավոք սրտի, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։

Թե որն է եղել երեխայի մահվան հիմնական պատճառը, կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ»,–հայտնեցին Վանաձոր բժշկական կենտրոնից։