Նիկոլ Փաշինյանը Կիրանցի հողերը հանձնելով` գյուղի բնակիչներին պառակտել է,միմյանց դեմ լարել․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը․
Կիրանց գյուղից հայտնեցին, որ վերջերս Կիրանց գյուղի հարևան Աճարկուտ գյուղի <<Սերգևլկուտ>> տարածքում Կիրանցի բնակիչների քեֆի ժամանակ Կիրանցից մի տղամարդ,որի անունը չեմ ուզում հրապարակել,կենաց ասելիս շատ թունդ հայհոյել է բոլոր նրանց,ովքեր հերոսների արյունով պաշտպանած հողերն Ադրբեջանին հանձնելու համար դրամական փոխհատուցման դիմաց գրավոր հրսժարվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերից։
Կենաց ասողի եղբայրը զոհվել է Կիրանցի պաշտպանության ժամանակ։ Քեֆի մասնակիցների մեջ եղել են հողերի դիմաց դրամական փոխհատուցում ստացածներ սակայն ոչ ոք չի հակադարձել կոշտ կենաց ասողին։ Կիրանցից 11 ընտանիք, ովքեր ազատամարտում զոհված հարազատներ ունեն,չնայած իշխանության կողմի. ճնշումներին, հրաժարվել են Ադրբեջանին հանձնված հողերի դիմաց փոխհատուցում ստանալ։ Փոխհատուցում ստացածների մեջ էլ լարվածություն կա,քանզի հայտնի չէ,թե ինչպես է որոշվել յուրաքանչյուրին տրված գումարի չափը։
Դա կատարվել է կառսվարության գաղտնի որոշմամբ։ Սահմանազատման անվան տակ ապօրինի կերպով Ադրբեջանին է հանձնվել Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող 58 անշարժ գույք։