Ոսկան Սարգսյանը գրում է․
Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ ոչ կանխիկ գումարների շրջանառությունն ավելացնելու, բոլորին բանկային համակարգի մեջ ներառելու, բանկերի շահույթներն ավելացնելու համար, իսկ Երևանում գյուղմթերքներ վաճառող ոչ մեծ խանութների տերերն ասում են, որ իրենց խանութներիի համար գյուղմթերքներ գնում են Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գործող Մեյմանդարի գյուղմթերքների մեծածախ շուկայում, որտեղ իրենք վճարում են կանխիկ։ Այդ խանութների տերերն ասում են, որ Մեյմանդարի շուկայում գնումներ անելու համար իրենց կանխիկ փող է պետք,իսկ իրենց խանութներից բանկային քարտերով գնումներ անողները կանխիկ փող չեն տալիս։





