Search
Close this search box.

Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, ինչը Հայաստանի համար շատ կարևոր է. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոստանում է՝ շուտով նոր բացահայտման մասին ենք լսելու։

«Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ բացահայտումը վերաբերելու է անտվանգային ոլորտին, որը կներկայացվի հանրությանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կոռուպցիայի մասի՞ն է լինելու՝ արձագանքեց. «Ոչ, ավելի մեծ վտանգ ներկայացնող»։