«Մոսկվային և Երևանին կապում են առանձնահատուկ հարաբերությունները»․ Զախարովա

Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններն ու երկու ժողովուրդների անկեղծ սերը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ, ինչն, անշուշտ, այդպես է։ Այն ինքնիշխան, անկախ պետություն է՝ հնագույն արմատներով, հնագույն մշակույթով, սակայն այն նաև պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ»,- ասել է Զախարովան՝ բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայայի հետ հարցազրույցում։

«Մեր կողմից միշտ եղել է միայն օգնություն և աջակցություն, որն, իմ կարծիքով, կապված է եղել ինչպես աշխարհաքաղաքական գործոնների հետ, այնպես էլ այն բանի հետ, ինչը ես անվանում եմ սեր»,- նշել է Զախարովան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։