Հասկանալի է չէ, որ «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությունը հողի տակից հանած միսը շներին ու կատուներին չէին բաժանի. առնվազն այդ միսը կդառնար հավի տապակա

Ժամկետանց և սննդի մեջ օգտագործման համար ոչ պիտանի, գուցե նույնիսկ թունավոր հավի միսը Հայաստան ներկրած հետո այն հողի տակից էսգումացիայի ենթարակած «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությանն է պատկանում Աբովյան քաղաքում գործող Օրիգինալ սուպերմարկետը, Կաթնաղբյուրի Օրիգինալ ռեստորանային համալիրը։ Պարզ է չէ, որ հողի տակից սննդի համար անպիտան միսը հանելուց հետո այդ միսը բարեգործական նպատակներով չի բաժանվել անտեր շներին ու կատուներին, այլ իրացվել է այդ ընկերությանը պատկանող սուպերմարկետում և ռեստորանում, հավի տապակայի, տարբեր աղցանների և կերակուրների տեսքով: Այս ընկերությունը չունի որևէ սոցիալական պատասխանատվություն այն մարդկանց նկատմամբ, ովքեր օգտվում են իրենց ծառայություններից, նրանց համար շարժիչ ուժը բացառապես փող աշխատելն է՝ թեկուզ մարդկանց առողջության և կյանքի հաշվին: Արդյո՞ք ՊԵԿ-ը գոնե մեկ օրով փակել է «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությանը պատկանող Օրիգինալ սուպերմարկետը, Կաթնաղբյուրի Օրիգինալ ռեստորանային համալիրը, արդո՞ք վերահոսկողություն կա՝ այդ օբյեկտներում վաճառվող հավի մսի նկատմամբ, արդյո՞ք այդ միսը վտանգավոր չէ մարդկանց առողջության համար: Քանի որ ոչ ՊԵԿ-ը և ոչ էլ Սննդի անվտանգության տեսչությունը ոչ մի նման ստուգում կամ վերահսկողություն չեն իրականացնում, մնում է մարդիկ անհատական մակարդակով մտածեն և գործեն հանուն իրենց առողջության` ուղղակի չօգտվեն նման Օրիգինալ սուպերմարկետներից և ռեստորաններից, որտեղ վաճառվում է հողի մեջ թաղված, հողից հանված սննդամթերք:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկություն տարածեց, որ ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը: Գործողությունը կատարվել է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա:

Ապրանքների ոչնչացումը կատարվել է թաղման եղանակով։

Նույն օրը` օգտագործման համար ոչ պիտանի ապրանքների թաղման եղանակով ոչնչացումից հետո, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածքի պահեստային սառնարաններում ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր։
Կազմվել են համապատասխան արձանագրություններ, վերցվել են փորձանմուշներ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։