Մի շարք մարզերում և Երևանի Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է․ «Մարտի 22-ին՝ ժամը 9:50-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Տավուշի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Թալինի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Ժամը 10:15-ի դրությամբ, Պուշկինի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար»:
Ձյուն է տեղում նաև Երևանի Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում։