Մենք կոչ ենք անում դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը. հայաստանյան 6 կուսակցություններ նամակ են հղել ԵՄ-ին

«Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային,

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին,

Եվրոպական քաղաքական ընտանիքների ղեկավարներին,

Երեւանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարներին

Ձերդ գերազանցություններ,

Հարգելի գործընկերներ,

Որպես հայկական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք անդամակցում կամ դիտորդ են ձեր համապատասխան եվրոպական քաղաքական ընտանիքներում եւ կապված են ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների նկատմամբ համատեղ նվիրվածությամբ, մենք դիմում ենք ձեզ՝ Երևանում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համաժողովի գագաթնաժողովից առաջ՝ հրատապությամբ և պատասխանատվությամբ։

ՀՀ կառավարությունը ակտիվորեն «խնամում» է ժողովրդավարական առաջընթացի միջազգային կերպար։ Սակայն այդ ուղերձը մոլորեցնող է։ Իրականում Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ամրապնդում է իշխանությունը, թուլացնում ինստիտուցիոնալ հակակշիռներն ու զսպումները և համակարգված կերպով օգտագործում է իրավապահ և դատական համակարգերը քաղաքական հակառակորդների և հոգևորականների դեմ։

Այս պայմաններում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումը Երևանում հղի է վտանգավոր քաղաքական ուղերձի հղումով. որ ժողովրդավարական նահանջը կարող է անտեսվել, երբ դա քաղաքականապես հարմար է։

Մենք կոչ ենք անում ձեզ չանտեսել հետևյալ իրողությունները.

Ժողովրդավարական նահանջ և քաղաքական ճնշումներ։ Հայաստանի ժողովրդավարական ցուցանիշները վատթարացել են, ինչպես արտացոլվում է Freedom House-ի, Transparency International-ի և V-Dem Institute-ի գնահատականներում։ Դատական և իրավապահ մեխանիզմները ավելի ու ավելի են օգտագործվում որպես քաղաքական գործիքներ։ Խաղաղ բողոքի ցույցերը սահմանափակվում են, իսկ քաղաքական ակտիվիզմը բախվում է սպառնալիքների և կալանքի։
Քաղաքական բանտարկյալներ։ Քաղաքական դրդապատճառներով տարաբնույթ մեղադրանքներով կալանավորված է ավելի քան 50 անձ, և նրանց թիվը աճում է։ Այս գործերի վերաբերյալ շարունակական լռությունը սպառնում է «նորմալացնել» քաղաքական դրդապատճառներով բանտարկությունը։
Պետական ճնշումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Կառավարությունը օգտագործում է հետապնդումներ, դատական հայցեր, ճանապարհորդության արգելքներ և շարունակական քաղաքական արշավ՝ Հայ Առաքելական Եկեղեցին պետական վերահսկողությանը ենթարկելու համար։ Հոգևորականները կալանավորվել են կեղծ մեղադրանքներով, եպիսկոպոսներին սահմանափակվել է ճանապարհորդությունը, իսկ դատարանները օգտագործվել են եկեղեցական իշխանությունը հաղթահարելու համար։ Ամենաակնառուն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր քաղաքական ծրագրում հստակորեն ներառել է կաթողիկոսի հեռացման հարցը։ Սա քաղաքականության վեճ չէ, այլ սահմանադրորեն պաշտպանված հաստատության վրա հակասահմանադրական հարձակում։
Մեդիայի ճնշումը և ազատ խոսքի քայքայումը։ Անկախ լրատվամիջոցները գնալով ավելի են սահմանափակվում։ Լրագրողները բախվում են ֆիզիկական հարձակումների, սպառնալիքների և պետական ռեսուրսներից զրկվելու հետ։ Արդյունքում կրճատվում է ազատ խոսքի տարածքը և աճում է գրաքննությունը։
Մենք նաև օգտագործում ենք այս առիթը՝ կոչ անելու ձեզ անդրադառնալ Ադրբեջանի կառավարության գործողությունների հետևանքով ստեղծված իրականությանը վերաբերող հարցերին, որոնք լրջորեն խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները։

Հայ ռազմագերիներ Ադրբեջանում։ Պաշտոնական տվյալներով՝ 19 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք մնում են ադրբեջանական կալանքի տակ, չնայած պաշտոնական հակառակ պնդումներին։ Շարունակվում են կտտանքների և բեմադրված դատավարությունների մասին հաղորդագրությունները։ Միևնույն ժամանակ, անհետ կորած անձանց հարցը մնում է չլուծված։ Այս հարցում թափանցիկության և շոշափելի առաջընթացի բացակայությունը ավելի է խաթարում հանրային վստահությունը և առաջացնում լուրջ մարդասիրական մտահոգություններ։
Արցախի էթնիկ զտումները և վերադարձի հրամայականը։ Լեռնային Ղարաբաղի/Արցախի էթնիկ զտումները, որոնք բռնի կերպով տեղահանեցին իր ողջ բնիկ հայ բնակչությունը, չպետք է լռության մատնվեն։ Տարածաշրջանում հայկական քրիստոնեական հոգևոր և մշակութային ժառանգության շարունակական և համակարգված ոչնչացումը քաղաքակիրթ արժեքների նկատմամբ շարունակական վիրավորանք է։ Միջազգային իրավունքը միանշանակ պարտավորեցնում է Ադրբեջանին երաշխավորել բոլոր տեղահանված անձանց անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձը հայրենիք՝ պարտավորություն, որը եվրոպացի առաջնորդները պետք է ակտիվորեն պաշտպանեն։
Մեր ուղերձը եվրոպացի առաջնորդներին հստակ է։

Սա քաղաքական հստակության պահ է։ Ներգրավումը չպետք է լինի սկզբունքների հաշվին։

Մենք կոչ ենք անում ձեզ՝

Հրապարակավ և միանշանակ պահանջել Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների և Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակումը։
Հստակորեն խոսել Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումների և լրատվամիջոցների ազատության սահմանափակումների դեմ։
Ապահովել հավասարակշռված ներգրավվածություն՝ հանդիպելով ընդդիմադիր ուժերի, անկախ քաղաքացիական հասարակության և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։
Եվրոպայի ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատարմության հավաստիությունը վտանգված է։ Մենք կոչ ենք անում ձեզ գործել համարժեք՝ դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։