Search
Close this search box.

Մեծ հարգանք ունեմ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ. Սարավի

Հունահռոմեական ոճի իրանցի ըմբիշ Մոհամմադհադի Սարավին Արթուր Ալեքսանյանի հետ մենամարտից հետո խոսել է վերջինիս մասին, հաղորդում է Sport 25-ը։ Իրանցին առաջին անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն՝ հաղթելով մինչև 97 կգ քաշայինների եզրափակիչում։

«Փառք Աստծո, ես Իրանի համար առաջին ոսկին ստացա Փարիզ 2024-ին և իմ առաջին ոսկին՝ Օլիմպիական խաղերում Տոկիոյում 2020-ի բրոնզը նվաճելուց հետո: Շնորհակալ եմ մարզիչներիս։ Ես այնքան ուրախ եմ։ Երեք փորձից հետո ոսկե մեդալ նվաճելը այնքան լավ զգացողություն է: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում եզրափակչում մրցակցիս։ Նա պրոֆեսիոնալ է, բայց ես կարողացա հաղթել նրան»,- ասել է Սարավին:

Ինչպես հայտնի է, Փարիզի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Սարավին 4։1 հաշվով հաղթանակ տարավ հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ։ Արթուր Ալեքսանյանը նվաճեց իր կարիերայի չորրորդ օլիմպիական մեդալը, որը նրա երկրորդ արծաթն էր անընդմեջ։