«Նախընտրական շրջանում իշխանությունն արցախցիների վերաբերյալ ասում էր՝ ինչո՞ւ չեք զոհվել։ Դուք արցախցի եք, դուք զինվորական բարձրաստիճան պաշտոնյա եք, ուզում եմ հարցնել՝ ինչպե՞ս ստացվեց, որ դուք չզոհվեցիք, եկաք Հայաստան և բարձր պաշտոն եք զբաղեցնում»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին։ «Առաջարկում եմ, որ այսուհետ ոչ ինձ, ոչ մյուսներին՝ ոչ գյումրեցուն, ոչ լոռեցուն և ոչ էլ արցախցուն չասեք դու ղարաբաղցի ես, դու գյումրեցի ես, ասես՝ դու հայ ես։ Ես հայ եմ»,- ի պատասխան ասաց Ասրյանը։ Դիտարկմանը, թե դա Փաշինյանն է ասել, պաշտոնյան արձագանքեց․ «Վարչապետն այդպիսի բան չի ասել, որ՝ դու արցախցի ես…. Խնդրում եմ այդ հարցերն ինձ մի ուղղեք»։





