Search
Close this search box.

Մայրը պնդում է, որ իր nրդnւն դպրոցում դшժան ծեծի է ենթարկել դասընկերուհու հորեղբայրը

Please enter a valid URL

Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արմինե Հակոբյանը ահազանգել է shamshyan.com խմբագրություն և հայտնել, որ սեպտեմբերի 28-ին մարզի գյուղերից մեկում իր որդուն ծեծի են ենթարկել։

«Դեռ 2021 թվականից 17-ամյա որդուս կորսետ կրելու համար իր դասընկերներից 16-ամյա Սոֆի Ա․-ն միշտ նեղացրել է, ծաղրել, հրել է։ Դեռ այն ժամանակ կրկին գործը գնացել էր ոստիկանություն, քանի որ իմ երեխային այս անգամ դպրոցից դուրս հետապնդել ու ծեծել էին, ինչի հետևանքով ականջի թմբկաթաղանթը վնասվել էր, բայց այն ժամանակ բողոքս հետ վերցրեցի։ Այս տարվա հոկտեմբերի 8-ին երեխաս մի փոքր ուշացած մտնում է դասարան, Սոֆին ասում ա «Վըխկ», տղաս պտտվում ասում է «վարակը ձեր ընտանիքն է»։ Կարճ ժամանակ անց դպրոց է գալիս Սոֆիի հորեղբայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Նարեկ Աբրահամյանը, պահակին հրում, մտնում դպրոց, գալիս դասարան ու մյուս երեխաների ներկայությամբ սկսում է իմ որդուն ծեծել, որից հետո հանում է տղայիս վերնաշապիկը ու նորից շարունակում ծեծը։ Այս ամենին բոլոր երեխաները ներկա են գտնվել ու բոլորն էլ միաբերան ասում են, որ այդպես է եղել։ Անգամ ուսուցիչն է դասարանում եղել։ Այդ ամենից հետո ես դիմել եմ համապատասխան մարմիններին՝ բայց ապարդյուն։ Թե Մարտունու ոստիկանությունը, թե քննչական բաժինը ցուցաբերում են քար անտարբերություն և չեն ուզում պատասխանատվության ենթարկել։ Հիմա ինձ տարբեր եղանակներով փորձում են համոզել, որ ես դիմումս հետ վերցնեմ, սակայն դա չի լինելու, քանի որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Անգամ Նարեկ Ա․-ն իմ որդուն առևանգել, տարել է կողքի գյուղ, սպառնացել, ու տարել քննիչի մոտ, ստիպել, որ գրի, թե բողոք չունի։ Իմ երեխան անչափահաս է, բայց թե ոստիկանությունում, թե քննչականում ինձ ասում են, որ ձեր երեխան չափահաս է։ Փաստորեն Գեղարքունիքի մարզում 17 տարեկանը արդեն չափահաս է համարվում։ Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ երեխայիս մի վնաս չտան, քանի որ սպառնացել են, որ եթե դիմումս հետ չվերցնեմ, մի վնաս կտան։ Նրանք մի քիչ փող ունեն, մտածում են՝ կարան ինչ ուզեն, անեն, բայց սխալվում են»։

Վերջում մեր զրուցակիցը խնդրեց իրավապահ կառույցների՝ ոստիկանության, քննչական կոմիտեի ուշադրությունը և հետևողականությունը, որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։