Մայրը հայտնել է, որ դուստրը մահացել է սխալ բուժման հետևանքով

Ապրիլի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բելլա Բ․-ն իրենց հայտնել է առ այն, որ իր 57-ամյա դուստրը, ունենալով օնկոլոգիական հիվանդություն, բուժում է ստացել Տիգրան Մեծ 12 հասցեում գործող «Հու Ֆու» գրասենյակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը քննիչներին հայտնել է, որ բուժման ընթացքում սխալ դեղորյաքով և բուժման արդյունքում դստեր՝ Լիդիա Խ․-ի առողջական վիճակը կտրուկ վատացել է և 2024թ.-ին հունիսի 30-ին դուստրը մահացել է: Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։