Search
Close this search box.

Մայիսին կամ հունիսին սպասվում են արտահերթ ընտրություններ. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ֊ի վարկանիշերը նվազում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հալչող սառցալեռի նման։2025 թվականին Հայաստանը փակելու է մոտ 2,4 միլիարդ դոլար վարկ ու դրա տոկոսներ։ Այդ պատճառով հարկերի և տուրքերի մեծ ավելացում է կատարվել,ինչը հարուցել է փոքր ու միջին գործարարների,բնակչության մեծ դժգոհությունը։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չկա,դրա փոխարեն կան Ալիևի նոր պահանջներն ու սպառնալիքները։ Նիկոլ Փաշինյանը գիտի,որ խորհրդարանական ընտրությունները 2026֊ին ,հերթական կարգով անցկացնելու դեպքում ՔՊ֊ն հաղթելու շանս չի ունենալու, ուստի այս տարվա մայիսին կամ հունիսին խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ Թե տարվա առաջին կիսամյակը քաղաքական որ ուժերը արդյունավետ կօգտագործեն,ինչպես կնախապատրաստվեն ընտրություններին, դրանից էլ կախված կլինեն ընտրությունների արդյունքները։