Search
Close this search box.

Մալխաս Ամոյանը Փարիզի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում է

1/8 եզրափակիչում Մալխաս Ամոյանը գոտեմարտել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկինենի հետ և ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթել նրան։

Հունահռոմիական ոճի ըմբշամարտիկ, 77 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը Փարիզի օլիմպիական խաղերի կիսազրափակիչում է:

Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցը իրանցի Ամին Քավիանինեժադն էր, որին Ամոյանը հաղթեց 3։0 հաշվով։

Ավելի վաղ` 1/8 եզրափակիչում, Մալխաս Ամոյանը գոտեմարտել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկինենի հետ և ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթել նրան։

Հիշեցնենք, որ Հայաստանը հունահռոմեական ոճի օլիմպիական մրցաշարում ներկայացված է 3 մարզիկով, որոնցից 2-ը` Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը, ելույթ են ունենում այսօր, իսկ Սլավիկ Գալստյանը` օգոստոսի 7-ին։