Search
Close this search box.

ՄԱԳԱՏԷ-ն խոստացել է մասնագետներ ուղարկել. Պուտինը` Կուրսկի ԱԷԿ-ի մասին

Անցած գիշեր Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածներ հասցնել Կուրսկի ԱԷԿ-ին․ ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։

«Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը տեղեկացված է, նրանք խոստանում են և՛ իրենք գալ, և՛ մասնագետներ ուղարկել՝ իրավիճակը գնահատելու համար», — ասել է Ռուսաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 5:30-ին, Ուկրաինայի զինված ուժերի մինչև հազար հոգանոց անձնակազմ ունեցող ստորաբաժանումներն անցել են հարձակման՝ Կուրսկի մարզում տարածք գրավելու նպատակով: Մարզում առ այսօր շարունակվում են մարտերը։

Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։