ԿԽՄԿ ներկայացուցիչները սեպտեմբերին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։
Նշենք, որ վերջին անգամ կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում պահվող անձանց հետ հանդիպել էին օգոստոսին։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մեկ տարի է, ինչ ապօրինի պահվում է Բաքվի բանտում։