Search
Close this search box.

Կոռուպցիան Դիլիջանում, քաղաքի Կամոյի փողոցում 1 միլիոն 685 հազար դրամով 240 քմ հողամաս է օտարվել Երևանի բնակչին

Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում եմ, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2024թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1332-Ա որոշմամբ 2025թ. հունվարի 20-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 240․8քմ հողամաս /Լոտ-107 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց, թիվ 1/3 հասցեում հասարակական կառուցապատման նպատակով, 1685600 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 1685600 դրամ առավելագույն գնով հաղթել է Երևան քաղաքի, Գևորգյան փողոց, 74 շենք, թիվ 12 բնակարանի բնակիչ Արթուր Խաչատրյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 9 արձանագրությունը:
Հունվարի 23-ին Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 9 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց, թիվ 1/3 հասցեի 240․8քմ մակերեսով հողամասը հասարակական կառուցապատման նպատակով, 1685600 դրամով օտարել Երևան քաղաքի, Գևորգյան փողոց, 74 շենք, թիվ 12 բնակարանի բնակիչ Արթուր Խաչատրյանին:
Դիլիջանի բնակիչները լրագրողիս բողոքել են, որ երբ իրենք հասարակական կառուցապատման նպատակով հող ձեռք բերելու խնդրանքով դիմել են համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին, նա մերժել է, ասելով, որ Դիլիջան քաղաքում ազատ հողեր չկան, սակայն Երևանի բնակիչների համար այդ հողերը կան։ Դրանք Երևանի, Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներին օտարվում են շուկայականից բազմիցս անգամ էժան գներով։ Բացեք list. am կայքը և կտեսնեք, որ Դիլիջանի Կամոյի փողոցում քանի միլիոն դրամ արժե 240 քմ հողամասը։ Դիլիջանում հողերի օտարման գործընթացը կոռուպցիա է պարունակում։ Դիլիջանից հայտնում են, որ քաղաքի հողերը Երևանի բնակիչներին օտարող համայնքապետի թիկունքում Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա քավոր Հայկ Ղալումյանն է։