Կասկադ համալիրի վերակառուցման մրցույթում հաղթել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որը 4 ընկերությունից բաղկացած կոնսորցիում է։ Այս մասին գրում է Հետքը:
«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին։ Դրա իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Վերջինս «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Արամ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացված է Երեւանի ավագանիում։
«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ում Գրիգոր Տեր-Ղազարյանի մասնակցությունը 97.5 % է, 1 % մասնակցություն ունի Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղը, 1,5 %՝ ԱՄն քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։
Գրիգոր Տեր-Ղազարյանը մի շարք այլ բիզնեսներում է ներգրավված, սակայն հանրության ուշադրությանն արժանացավ Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի առնչությամբ։ Հիշեցնենք՝ գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50 % մասնակցություն ունի։ Բաժնետոմսերի մնացած 50%-ը վերը հիշատակված ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։
Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարվել է, որ ««Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի. կայացել է իրավունքի շնորհման բաց մրցույթը:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում