Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։

Վարժական հավաքները կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի համար։

Յուրաքանչյուր քաղաքացի հավաքներին ներգրավվելու է առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով։

Վարժական հավաքների նպատակն է ապահովել պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործումը, մասնագիտական վերապատրաստումն ու պատրաստումը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։