Search
Close this search box.

«Իրավունք». Կոմանդույուշչին «մեգա» պլան է մշակել. Սպասում է «մաշվեն քինան լյոխ ընդդիմադիր կոչվածները»

«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի կամանդույուշին՝ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ինչպես իր մտերիմ շրջապատն է ասում, նոր «մեգա» պլան է մշակել։ Որոշել է արցախցիների կոնկրետ վերադարձի ծրագրով դիմել ՀՀ-ից դժգոհ արցախահայերին ու հստակ երաշխիքներով վերադարձ կազմակերպել։

Ասում են, որ նրան այդ ծրագիրը մշակելիս օգնել է անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ երաշխավորելով Ադրբեջանի հետ վերադարձի վերաբերյալ ցանկացած բանակցություն կազմակերպելը։

Թե երբ է այդ մասին բարձրաձայնելու Բաբայանը, ստույգ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այս օրերին նա տարբեր հանդիպումներ է իրականացնում վերը նշվածի վերաբերյալ, այսպես ասած, հղկելու ներկայացվելիք ծրագիրը։ Սամվել Բաբայանը որոշել է արենա դուրս չգալ մինչեւ, ինչպես ինքն է ասել շրջապատում. «Մաշվեն քինան լյոխ ընդդիմադիր կոչվածները»։

Վերջինիս պլանի համաձայն` սեպտեմբեր ամսին կբացվեն բոլոր ազգը փրկողների դիմակները, ու հենց այդ պահին կամանդյուշին կանի իր «պաչոտնի» քայլ ձիովը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում