Search
Close this search box.

Ինչու են փորձում լռեցնել այդ հարցը բարձրացնողներին. Սերգեյ Համբարձումյան

Please enter a valid URL

Արցախցի Սերգեյ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բոլոր գերիները` պետք է վերադառնան։
Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Օկամպոյի մամուլի ասուլիսը իրոք մեծ հարված էր ալիեվի հեղինակությանը, նամանավանդ, որ COP 29 ից առաջ։
Պարզ է, որ շուտով Արցախի բռնի տեղահանման, ու գերեվարման 1 տարվա կապակցությամբ, պետք է տեղի ունենա մի շարք միջոցառումներ ու պահանջներ հենց Օկամպոյի մասնակցությամբ։ Իսկ դա վտանգավոր է հենց սրանց քիրվայի համար։
Հարց. ինչու՞ են փորձում լռեցնել գերիների հարցը բարձրացնողներին։
Իմ մոտ մի այլ հարց էլ է առաջանում.
Ինչու՞ հենց Օկամպոյի ՀՀ ժամանելուց ու մամուլի ասուլիս տալուց մի քանի ժամ հետո լույս սփռվեցին գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի` սխալներ ասեմ թերություններ ասեմ, չհիմնավորված ասեկոսեներ ասեմ, ո՞նց ուզում եք հասկացեք։
Շատ շատերը գիտեն, որ իմ հարաբերությունները Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ սրվել էր հենց նրանց արայիկ աջակցելու ժամանակ, ուստի իմ վերաբերմունքը` Արցախի ռազմաքաղաքական էլիտայի հանդեպ միանշանակ է, նրանց ամենամեծ սխալը` նիկոլի անձնական նախագահի թեկնածու արայիկ աջակցելն էր, դրանից հետո սկսվեց սխալների շարանը` աղետը։ Բայց դա կապ չունի գերիները վերադառնալու հետ, բոլոր գերիները` սխալ, ճիշտ պետք է վերադառնան և վերջ։
Գլոբալ առումով այստեղ հարցը այն չի թե՞ ո՞վ ու՞մ է օգտագործում գերիների վերադարձի դեմ հակաքարոզ իրականացնելու համար, այլ գլխավոր հարցը կայանում է նրանում, թե կոնկրետ.
Ու՞մ չի ձեռնատու գերիների վերադարձն ու նրանց խոսելը։
Հ.Գ. Ո՞վ է գիտակցաբար ջուր լցնում ալիեվի ջրաղացին, ինչու՞, իսկ ո՞վ է անգիտակցաբար ջուր լցնում ալիեվի ջրաղացին դա էլ այլ հարց է։