Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-28-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-30-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։ Քամին հյուսիսարևելյան է՝ 3-5 մ/վ արագությամբ։
Երևանում սեպտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում սեպտեմբերի 26-ի ցերեկը կլինի 24–26 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18…+20 աստիճան։