Ռուսական ավիացիան, հարվածային ԱԹՍ-ներն ու հրետանին ուկրաինական ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ, ինչպես նաև հակառակորդի անօդաչու թռչող սարքերի արտադրամասեր ու պահեստարաններ են խոցել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ գերատեսչության` ՀՕՊ միջոցները խոցել են ֆրանսիական արտադրության երեք «Hammer» կառավարվող ավիառումբ, ԱՄՆ-ի արտադրության HIMARS ՀԿՌՀ-ների 12 արկ և ինքնաթիռային տիպի 95 անօդաչու թռչող սարք։
Հարված է հասցվել նաև Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումներին 152 շրջանում: