Ռուսական ՀՕՊ–ը 16 ուկրաինական անօդաչու է խոցել գիշերը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների նկատմամբ ինքնաթիռատիպ ԱԹՍ–ի կիրառմամբ ահաբեկչական գործողություն իրականացնելու` կիևյան ռեժիմի փորձերը։ ՀՕՊ հերթապահ միջոցներով ուկրաինական 16 անօդաչու է ոչնչացվել, 14-ը` Բելգորոդի մարզի տարածքում, ևս 2-ը` Սև ծովի ջրատարածքում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: