Search
Close this search box.

Ինչ է հայտարարել Հենրիխ Մխիթարյանը

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իտալական A Սերիայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ, հարցազրույց է տվել DAZN հեռուստաալիքին։ «Հիանալի կլիներ, եթե կարիերաս ավարտեի «Ինտերում»։ Դա կախված է ոչ միայն ինձնից, այլև նրանից, թե ինչպես է ակումբը տեսնում մեր ապագան։ Հնարավոր ամեն բան կանեմ, որ երկար մնամ ֆուտբոլում և «Ինտերում»։ Քայլ առ քայլ առաջ կգնանք, հետո կտեսնենք։ Վերջ ի վերջո ես կորոշեմ շարունակել, թե դադարեցնել կարիերան»,- ասել է 35-ամյա Մխիթարյանը։