Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար։ Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
ԲՀԿ առաջնորդի տանը կատարված խուզարկությունն ավարտվել է։
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն էլ հայտնել է, որ Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։





