«Հրապարակ». Փաշինյանը մտափոխվել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օրից՝ փետրվարի 21-ին, Կապանում ՔՊ-ի տարածքային խորհրդի ընտրությունները կլինեն։ Չնայած Նիկոլ Փաշինյանը, որն անցած տարվա հունիսի այցից հետո տեսնելով կառույցում տիրող վիճակը, անձամբ հրահանգել էր լուծարել եւ նոր խորհուրդ ձեւավորել, խոստացել էր անձամբ ներկա գտնվել եւ վերահսկել ներկուսակցական ընտրությունները, սակայն ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը միտքը փոխել է` չի մեկնելու Սյունիք, քանի որ ականջին հասել է, որ որոշ ՔՊ-ականներ շարունակում են նույն ոճով՝ կեղծիքներով եւ ուղղորդումներով ձեւավորել կուսակցական խորհուրդը։

ՔՊ մեր աղբյուրները չեն բացառում, որ ընտրությունից հետո, երբ մարտի 27-ին այցելի Կապան՝ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը մասնակցելու, մոտիկից ծանոթանալով իրավիճակին՝ կրկին կլուծարի կառույցը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։