Search
Close this search box.

«Հրապարակ». Իշխանությունը ԲԴԽ անդամի նոր թեկնածու չի կարողանում գտնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը, ինչպես բոլոր թափուր պաշտոններում, ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում եւս թեկնածու չի կարողանում գտնել: Իշխանության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Ալեքսանդր Սիրունյանի ինքնաբացարկից հետո ՔՊ-ն նոր թեկնածուի փնտրտուքների մեջ է։

Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ նոր թեկնածու չեն կարողանում գտնել: Որոշ ժամանակ առաջ խոսվում էր փաստաբան Տիգրան Եգորյանի մասին, սակայն հիմա այդ անունն այլեւս օրակարգում չէ: «Մարդ են ման գալիս, բայց ոչ մեկի անունն այս պահին չկա»,- ասաց մեր աղբյուրը։

Նկատենք, որ ԲԴԽ-ն պետք է կազմված լինի 10 անդամից, որից 5-ն ընտրվում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, 5-ը գիտնական անդամներն են եւ ընտրվում են խորհրդարանի կողմից։

Այս պահի դրությամբ ԲԴԽ-ն 7 անդամ ունի: 3 գիտնական անդամի տեղ թափուր է, նախկինում դրանք զբաղեցնում էին Կարեն Անդրեասյանը, Վիգեն Քոչարյանը եւ Հայկ Գրիգորյանը: Անդրեասյանը հեռացավ Փաշինյանի «հորդորով», մյուս երկուսը դատավոր նշանակվեցին։ Մեկ տարուց ավելի է՝ 2 թափուր տեղ չի լրացվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում