«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ օրվա հերոսը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն էր, որը հայտարարել էր, որ 1 ամսով դադարեցնում է անդամությունը ՔՊ խմբակցությանը, մինչեւ Հովիկ Աղազարյանի հարցը պարզաբանվի։ ՔՊ-ից արձագանքեցին, թե 1 ամսով անդամակցությունը սառեցնելու ընթացակարգ չկա` իրենք կքննարկեն նրան հեռացնելու հարցը: Ժամեր անց Ասլանյանն իր էջում մի տեքստ տեղադրեց` մեղայականով, թե հայտարարությունս հիմնված էր սխալ տեղեկությունների վրա, էմոցիոնալ էր` հետ եմ վերցնում:
Բայց զավեշտն այն էր, որ սքրինշոտի վերեւի հատվածում երեւում էր Մխիթար Հայրապետյանի անունը, որը, ըստ ամենայնի, ուղարկել էր այդ տեքստը եւ համոզել, որ նա տեղադրի: Վահագն Ալեքսանյանը վրդովված էր «ՔՊ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու» սպառնալիքից․ «Այսինքն՝ կար Հակոբ Ասլանյան առանձին մարմի՞ն եւ ՔՊ կուսակցության հետ հուշագի՞ր, որ դադարեցնում է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում