Search
Close this search box.

«Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։ ԱԳՆ-ի 15 մեքենաներից Փաշինյանը որոշել է թողնել մեկը, որը կծառայի նախարարին։ ԱԳՆ-ում բուռն քննարկում են, որ արտերկրից ժամանած պատվիրակությունների, պաշտոնյաների համար ստիպված են լինելու գնման ընթացակարգերով մեքենաներ վարձակալել, ինչն ավելի թանկ է նստելու բյուջեի վրա, քան «պադավատները»։

Մատնացույց են անում, թե ինչու են նախագահի աշխատակազմի մեքենաները 50 տոկոսով կրճատել` թողնել 6 մեքենա, երբ նախագահը տարվա մեծ մասը Հայաստանում չէ։ Բայց ամենաշատը խոսում են Աննա Հակոբյանին եւ Փաշինյանի ընտանիքի մյուս անդամներին սպասարկող թանկարժեք ավտոպարկի մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում