Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը կզրկվեն անձեռնմխելիությունից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդություններին։

Հովիկ Աղազարյանի դեպքում քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2-ը։

Տարոն Մարգարյանի դեպքում՝ 67 պատգամավոր, 67-ն էլ կողմ է քվեարկել։

Վարդապետյանը, հիշեցնենք, Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավորներ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություններ։

Տարոն Մարգարյանի գործը վերաբերում է Երևանի դպրոցներին և մանկապարտեզներին պատկանող հողերի ապօրինի օտարմանը, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն առնչվող հոդվածներին այն ժամանակահատվածում, երբ նա եղել է Երևանի քաղաքապետը։

Հովիկ Աղազարյանը կասկածվում է այն բանի համար, որ խոշոր չափի կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումն առանց կարանտինի։ Մեկ այլ քրեական գործի շրջանակում Աղազարյանը կասկածվում է 23 հազար դոլար կաշառք ստանալու մեջ՝ Երևանի Աջափնյակ համայնքում վթարային դպրոցի շենքի կառուցապատման գործընթացում միջնորդելու խոստման դիմաց։

Պատգամավորներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։