ՀՀ-ում երկրորդ պետություն չի ձևավորվում, արցախցիներն իրենց իրավունքների համար են պայքարում. Սեյրան Օհանյան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի առաջարկության հիման վրա մենք հանդիպումներ ունեցանք, հանդիպեցին հիմնականում Արցախի Ազգային Ժողովի և «Հայաստան» խմբակցության համատեղ աշխատանքային խմբի անդամները, որոնք այս ժամանակահատվածում լուրջ համատեղ աշխատանք են իրականացնում արցախցիների իրավունքների պաշտպանության, սոցիալ-տնտեսական և տարբեր ոլորտ ներում աշխատանք իրականացնելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Օհանյանի խոսքով՝ բազմաթիվ նախաձեռնություններ Արցախի վերաբերյալ իրենց ուշադրության կենտրոնում են եղել. «Կփորձենք օգտագործել մեր ամբողջ գործիքակազմը Արցախի իրավունքների պաշտպանության գործում»,-նշեց նա:

Անդրադառնալով արցախցիների կողմից իրականացվող տարբեր բողոքի ակցիաների վերաբերյալ լրագրողի հարցին՝ ասաց, որ ՀՀ-ում երկրորդ պետություն չի ձևավորվում, արցախցիներն իրենց իրավունքների համար են պայքարում:

Ըստ Օհանյանի՝ «Հայաստան խմբակցության» պատգամավորները միջազգային տարբեր հարթակներում, տարբեր կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետությունում և նաև բարեկամական խմբերի շրջանակներում բոլորը հանդիպումների ժամանակ բարձրացնում են Արցախի հարցը՝ ընդ որում ներկայացնելով ամենակարևորը, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է հանցագործություն, ժողովուրդը բռնագաղթեցվել է, և այդ հանցագործ գործունեությունը նաև ցեղասպանության մաս է կազմում և Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա, ինչպես նաև բարձրացվում է գերիների վերադարձի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող հարցերը:

«Այն հանձնաժողովը, որը ստեղծվել է Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, բավականին լուրջ աշխատանք է իրականացնում, և մենք գտնում ենք, որ Արցախի հարցը փակված չէ: Արցախի իրավունքները պետք է պահպանվեն»- եզրափակեց Օհանյանը:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։