Search
Close this search box.

ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Please enter a valid URL

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետն ընդգծել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ բնույթը և կարևորել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում թիրախային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:

Ջոշուա Հաքն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ և նշել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ծրագրերի ընդլայնումն ու ֆինանսավորման ծավալների ավելացումն ուղղված է այդ նպատակին:

Զրուցակիցներն անդրադարձել են այս տարվա ապրիլին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին ու դրանց իրականացման ընթացքին:

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը: