Search
Close this search box.

Հերթական ծանր գիշերը. ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ՌԴ 5 մարզերի և Ազովի ծովի ջրատարածքի վրա 59 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ոչնչացրել են 59 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ 26 անօդաչու խոցվել է Բելգորոդի մարզի երկնքում, 23-ը՝ Վորոնեժի, երեքական անօդաչու՝ Կուրսկի, Բրյանսկի և Տամբովի և մեկը՝ Ազովի ծովի ջրատարածքի վրա», — ասվում է հաղորդագրության մեջ։