Search
Close this search box.

Հերթական ծանր գիշերը. ինչ է հայտնի

Իսրայելի բանակն անցած գիշեր Լիբանանի տարածքից առնվազն 65 հրթիռ է «ընդունել» Իսրայելի տարածք: Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը: Նրա տվյալներով՝ դրանցից 30-ը գործարկվել են Ցֆատ քաղաքում։ Այդ հրթիռային հարձակման հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել 68 — ամյա մի կին։ Եվս 35 հրթիռի արձակում է գրանցվել ստորին և Արևմտյան Գալիլեայի շրջանների ուղղությամբ։

Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Բեյրութի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող շրջանին: Այս մասին հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ օդանավակայանը շարունակում է սպասարկել չվերթները, օդային հաղորդակցությունը չի դադարեցվել։

Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Բեյրութում շիական «Հըզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին:

Իսրայելի կողմից ուրբաթ օրը Բեյրութի հարավային արվարձանին, որտեղ գտնվում էր Հըզբոլլահ շիական շարժման ստորգետնյա շտաբը, հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, առնվազն 91 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի և 76 վիրավորի մասին: