Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը

ԿԳՄՍՆ–ից հայտնեցին, որ առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2024թ դեկտեմբերի 23-ից մինչ 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ։

«Իսկ 3-12-րդ դասարանների աշակերտների համար ձմեռային արձակուրդները կտևեն 2024 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը ներառյալ»,– նշեցին նախարարությունից։

Հաշվի առնելով, որ հունվարի 5-ը կիրակի է, հունվարի 6–ը՝ Սուրբ ծննդյան տոնն է, ոչ աշխատանքային օր, ապա 3-12-րդ դասարանների աշակերտների համար դասերը կսկսվեն հունվարի 7-ից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։