Հայտնի են Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի արժեքները

Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի վաճառքը սկսվելու է ապրիլի 29-ից, Հայաստանի ժամանակով ժամը 12։00-ին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջենիֆեր Լոպեսն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Տոմսերի արժեքը՝ 25 հազար դրամ, 35 հազար դրամ, 50 հազար դրամ, 55 հազար դրամ, 60 հազար դրամ և 180 հազար դրամ։ Լոպեսի համերգը Երևանում կկայանա օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան  Հանրապետական մարզադաշտում։ Համերգի սկիզբը՝ ժամը 20։00-ին։  

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։