Search
Close this search box.

Հայտնի է` Սյունիքում սահմանազատումը որ թվականի քարտեզով է իրականացվելու

Please enter a valid URL

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն քննարկել, թե սահմանի որ հատվածում է լինելու սահմանազատման հաջորդ փուլը։

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այս պահին դեռ չենք քննարկել, թե որ հատվածում է լինելու դելիմիտացիայի հաջորդ հատվածը։ Մի բան հստակ է, որ պետք է լինի կոնսենսուսով։

Կողմերից մեկը չի կարող գալ ու ասել, թե ուզում ենք այս հատվածում անել»,- ասել է Գրիգորյանը:
Սակայն Գրիգորյանը մի կարևոր բացահայտում արեց որ, Սյունիքում սահմանազատումը իրականացվելու է 1978 թվականի քարտեզով։