Հայաստանից ներկրված ելակի մեջ հայտնաբերվել է վտանգավոր տեբուկոնազոլ պեստիցիդը, որը քայքայում է էնդոկրին համակարգը եւ արգելված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում։ Հատապտուղները պետք է վաճառվեին մայրաքաղաքում, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Տուլայի մարզերում։
Mash-ի տեղեկացմամբ՝ պեստիցիդները հայտնաբերվել են չորս տոննա խմբաքանակներում, որը ստուգման է վերցվել օգոստոսի 21-ին։ Նմուշում ստուգվել է տրիֆլոքսիստրոբին պեստիցիդի եւ տեբուկոնազոլի քանակությունը։ Առաջինը ազդում է վերարտադրողականության վրա։ Իսկ երկրորդը մարդու համար վտանգավոր նյութերի երկրորդ դասին է պատկանում։ Դրան գումարած՝ այն քայքայում է էնդոկրին համակարգը։ Արդյունքում՝ հայտնաբերվել է 0,152 մգ/կգ տեբուկոնազոլ։ Դրա ցուցանիշը չի նորմավորվում, բայց առկայությունն արտադրանքում արդեն համարվում է ոչ անվտանգ։ Բացի այդ, օգոստոսի 16-ին ստուգել են Հայասանից ներկրված ելակի այլ խմբաքանակ, որում գերազանցված է եղել բուպիրիմատ պեստիցիդի պարունակությունը (0,690 մգ/կգ)։