Search
Close this search box.

Հայ մարզիկը նnկաուտով հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Ռուսաստանը ներկայացնող, վոլգոգրադցի հայազգի բռնցքամարտիկ Գոռ Խաչատրյանը (6-0), ՌԴ Ուֆա քաղաքում 2024 թվականի ապրիլի քսանին տեղի ունեցած IBA Champions Night-ի ընթացքում նոկաուտի է ենթարկել եւ հաղթել ադրբեջանցի բռնցքամարտիկ Սեյմուր Իսաեւին (12-1)։ Հայ եւ ադրբեջանցի բռնցքամարտիկները բացել են Ուֆայում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնոքամարտի մրցաշարը։

Ինչպես եւ սպասվում էր, մենամարտը եղել է չափազանց մրցակցային, քանի որ երկու մարզիկներն էլ մինչ այդ երբեք չեն պարտվել։ Առաջին ռաունդում առավելություն ուներ Իասեւը, իսկ ահա երկրորդ ռաունդում Խաչատրյանը կարողանում է գտնել հարմար պահը եւ ճիշտ հարվածելով իր հակառակորդին՝ նոկաուտի է ենթարկել նրան։ Իսաեւը առաջին անգամ արագ բարձրացել է, սակայն 30 վրկ․ անց նորից է հայտնվել ռինգում, բայց արդեն նոկաուտի ենթարկված։