Search
Close this search box.

Համախմբվել հանուն Հայաստանի պետականության. ՀՃԿ նախագահի կոչը

Որպես «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ, դիմում եմ, ինչպես նաև հորդորում եմ ՀՀ բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, Հայաստանի ճակատագրով մտահոգ քաղաքական գործիչներին, համախմբվել մեկ գաղափարի շուրջ, այն է՝ չփնտրելով լիդերներ և առաջնային նպատակ համարելով Հայաստանի պետականության պահպանումը, ստեղծել ազգային պահանջարկ, ինչպես վերջերս «Համահայկական ճակատ» շարժումն ու կուսակցությունը հանրային պահանջով ստեղծեցին Ազգային Հպարտության Տրիբունալը, որին, ինչպես ականատես եղանք, դե ֆակտո միացան այլ քաղաքական ուժեր ևս՝ անտեսելով Տրիբունալի հեղինակներին, և փոխանակ միավորվելու

Տրիբունալի գաղափարի շուրջ, որոշեցին առանձին գործել։ Բայց հաշվի չառան, որ Տրիբունալը ունի իր նրբությունները, որին տիրապետում են միայն հեղինակները։
Այսպիսով, առաջարկում եմ համախմբվել, կոնսոլիդացնել ուժերը և միասին պայքարել մեր սահմանադրական իրավունքների համար, Հայաստանի պետականության պահպանման համար։

ՀՃԿ նախագահ Արսեն Վարդանյան