Search
Close this search box.

Հակոբ Ասլանյանը հեռացվեց ՔՊ խմբակցությունից

Հակոբ Ասլանյանը ,խմբակցության կարգերը խախտելու պատճառով, քիչ առաջ խմբակցության որոշմամբ հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այս մասին ՔՊ-ի նիստից հետո լրագրողներին հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Պայմանավորված է հայտնի հանգամանքներով. Կար պարոն Աղազարյանը, որն արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, ինչն ապացուցված է փաստերով։ Ցանկացած դրվագ, որտեղ որևէ մեկը, եթե կպաշտպանի այդ պրոցեսը, բնականաբար, պետք է արժանանար այս ճակատագրին։ Այս պահին խմբակցության նիստ էր և խմբակցության նիստով ենք կարող կուսակցությունից հեռացնել։ Կուսակցությունից կարող է հեռացնել վարչությունը, ինչի մասին վարչության անդամները լրացուցիչ կխոսեն։ Այս պահին պարոն Ասլանյանը հեռացվել է խմբակցությւոնից։ Նա այլևս չի հանդիսանում ՔՊ անդամ։ Մանդատի հարց քննարկել ենք։ Ասլանյանն այս պահին վերջնական որոշում չի հայտնել, նկատել ենք, որ չի ցանկանում վայր դնել մանդատը»,-ասաց Հովհաննիսյանը։

Ինքը՝ Հակոբ Ասլանյանը, նիստից հետո հեռացավ՝ որևէ մեկնաբանություն չտալով։