ՀՀ նախագահի հրամանագրով Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Գուրգեն Արսենյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»։
Հիշեցնենք, որ մինչև այժմ ՌԴ–ում ՀՀ դեսպանը Վաղարշակ Հարությունյանն էր։