Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Գերմանիայի նախագահին ուղեկցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։