Search
Close this search box.

Գերիների հարցը «Խաղաղության պայմանագրում» ներառված չէ. Սիմոնյան

Գերիների հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Գերիների հետ կապված բանակցություններն ու խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում, բոլոր հնարավոր տեղերում»,- ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ գերիների հարցը ներառված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որտեղ Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ապահովել գերիների ու պահվող այլ անձանց վերադարձը։

«Բայց չեն կատարում»,- նշեց նա։