Search
Close this search box.

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ուղերձը հետախույզի օրվա առթիվ

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը իր Ֆեյբուքյան էջում ուղերձ է հղել հետախույզի օրվա առթիվ․
Սիրելի՛ հետախույզ մարտական ընկերներ, Ռազմական հետախուզության սպանե՛ր և վետերաննե՛ր, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Դուք ազնվորեն և լիակատար նվիրումով ծառայել ու ծառայում եք Հայրենիքին, կատարել ու կատարում եք ձեր զինվորական պարտքը: Որպես Հայաստանի Զինված ուժերի էլիտա՝ Դուք լուծել և լուծում եք ամենաբարդ խնդիրները՝ ի շահ մեր պետության անվտանգության ապահովմանը: Հպա՜րտ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատել Ձեզ՝ լավագույններից լավագույնների հետ: Մաղթո՜ւմ եմ Ձեզ առողջություն ու բարեկեցություն Ձեզ և Ձեր ընտանիքներին, հաջողություններ Ձեր առջև դրված նպատակներին հասնելու գործում և օպերատիվ հաջողություններ: