Համընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Պետք է ասեմ, որ մենք հայ և ադրբեջանցի մեր գործընկերների հետ կարգավորման բազմաթիվ ուղղություններով արդեն լուրջ արդյունքների ենք հասել։ Կցանկանայի խոսել մարզային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, առաջին հերթին՝ երկաթուղային։ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը ղեկավարում են փոխվարչապետները, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը»,- «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Գալուզինը։
Նա, մասնավորապես, նշել է, որ խոսքը Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի մասին է։